Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

Մանկական օրգանիզմի զարգացումը

Երեխաների ֆիզիկական զարգացումը օրգանիզմի մոոֆոֆունկցիոնալ վիճակի հիմնական ցուցանիշներից է: Քանի որ զանազան կլիմայական-աշխարհագրական գոտիներում, քաղաքային և գյուղական վայրերում բնակվող երեխաների ֆիզիկական զարգացման տեմպերը կարող են տարբեր լինել, ուստի երեխաների ֆիզիկական զարգացումը գնահատելիս ներկայումս ընդունված է հաշվի առնել նաև նրանց կենսաբանական տարիքը։


Կենսաբանական տարիքը որոշելիս ուշադրություն է դարձվում մարմնազննման և մարմնաչափական հետազոտությունների տվյալներին, ոսկրացման կետերի առաջացման, կաթնատամների ու մշտական ատամների ծկթման ժամկետների և քանակության, սեռական հասունացման նշանների առկայության և արտահայտվածության վրա։


Կենսաբանական տարիքը բնորոշող ցուցանիշների նկատելի շեղումները որոշակիորեն կախված են երեխայի ժառանգական գործոններից, ազգությունից և այլն։


Ինչպե՞ս չափել մինչև 1 տարեկան երեխաների հասակը


Մինչև մեկ տարեկան երեխաների հասակը (մարմնի երկարությունը) չափում են երեխայի պառկած դիրքում՝ ոտքերն ուղղած և ոտնաթաթերն ուղիղ անկյան տակ թեքած։ Մեկ տարեկանից մեծ երեխաների հասակը չափում են հասակաչափով։ Երեխան պետք է կանգնի ուղիղ, «զգաստ» դիրքում՝ գլխով, թիակներով և հետույքով հպվելով հասակաչափի հենակին։ Հասակի ցուցանիշը նշվում է հասակաչափի հենակին գլխի հետ շփվող շարժատախտակի ստորին եզրով։


Մինչև 1 տարեկան երեխաների կրծքավանդակի շրջագիծը


Կրծքավանդակի շրջագիծը չափում են երեխայի հանգիստ շնչառության ժամանակ և ձեռքերն իջեցված վիճակում, սանտիմետրային ժապավենը մեջքի կողմից դրվում է թիակների ստորին անկյան տակ, իսկ առջևից՝ կրծքապտկիկների եզրերին։ Եթե աղջիկների մոտ առկա է կրծքագեղձերի զարգացումը, ժապավենը դրվում է չորրորդ կողի վերին եզրով։


Կրծքավանդակի շրջագիծը կյանքի առաջին եռամսյակում մեծանում է յուրաքանչյուր ամիս մոտավորապես 2,5-3 սմ, երկրորդ եռամսյակում՝ 1-1,5 սմ, իսկ կյանքի երկրորդ կիսամյակում՝ 0,5-1 սմ չափով։ Մեկ տարեկանում կրծքավանդակի շրջագծի չափերը ավելանում են 13-15 սմ-ով։ Եթե ծնվելիս կրծքավանդակի շրջագիծը 1-2 սմ փոքր է գլխի շրջագծից, ապա 2-3 ամսականում այդ ցուցանիշները հավասարվում են։ Հետագայում կրծքավանդակի շրջագիծը գերազանցում է գլխի շրջագիծն այնքան թիվ-սանտիմետրով, որքան մոտավորապես երեխայի տարիքն է։


Մինչև 1 տարեկան երեխաների գլխի շրջագիծը


Գլխի շրջագիծը չափելիս սանտիմետրային ժապավենը տեղադրվում է ետևից՝ ծոծրակային թմբի, առջևից՝ վերհոնքային աղեղների վրայով։ Բազկի շրջագիծը որոշում են վերին երկրորդականում, անմիջականորեն անութային փոսի շրջանում։ Ազդրի շրջագիծը որոշում են նրա ամենալայն հատվածում, մոտավորապես շեքի մակարդակով։ Սրունքի շրջագիծը չափելիս սանտիմեարային ժապավենը տարվում է ձկնամկանների ամենալայն մասով։


Գլխի շրջագծի արագ մեծացումը նկատվում է կյանքի առաջին տարում։ Առաջին 3 ամիսներին գլխի շրջագծի ամենամսյա մեծացումը կազմում է մոտ 2 սմ, 3-6 ամսականում՝ 1 սմ։ Կյանքի առաջին տարվա երկրորդ կեսում գլխի շրջագիծը մեծանում է 2,5 սմ-ով։ Մեկ տարեկանում գլխի շրջագիծը կազմում է 47-48 սմ, 3 տարեկանում՝ մոտ 50 սմ, իսկ 14-15 տարեկանում՝ 52-56 սմ։ Պետք է նշել, որ աղջիկների գլխի շրջագիծը սեռական հասունացման շրջանում 5-8 սմ փոքր է տղաների գլխի շրջագծից։


Երեխաների գանգի մեծացումը լայնությամբ և բարձրությամբ ընթանում է անհավասարաչափ։ Նորածնի գանգը համեմատաբար լայն է և նրա մեծացումը կյանքի առաջին տարում տեղի է ունենում գերազանցապես լայնությամբ։ Գանգի բարձրության աճը հիմնականում տեղի է ունենում նախադպրոցական և դպրոցական տարիքում։


Ինչպե՞ս որոշել մինչև 1 տարեկան երեխաների ենթամաշկային շերտի հաստությունը


Ենթամաշկային շերտի հաստությունը որոշում են կալիպերով՝ երեք տեղամասերում, պորտի շրջանում, թիակի ստորին անկյան տակ և բազկի հետին երեսով (եռագլուխ մկանի միջնամասում)։ Ստացված արդյունքը՝ երեք չափումների ընդհանուր գումարը երեքի բաժանելուց հետո, արտահայտում է ենթամաշկային ճարպաշերտի հաստությունը։ Որոշ հեղինակներ առաջարկում են ճարպային ծալքի հաստությունը որոշել 4-10 տեղամասերում։


Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում


Երեխաների հասակի ու մարմնի զանգվածի մոտավոր գնահատման համար Ա.Ֆ. Տուրն առաջարկում է օգտվել հետևյալ բանաձևերից։
Մարմնի հասակը (սմ) մինչև մեկ տարեկան երեխայի համար հավասար է մարմնի երկարությանը ծնվելիս +3x ամիսների թվով (մինչև 3 ամսական երեխաների համար), +2,5x ամիսների թիվը՝ 3 (3-6 ամսական երեխաների համար), +1,5x ամիսների թիվը՝ 6, (6-9 ամսական երեխաների համար), +1x ամիսների թիվը՝ 9, (9-12 ամսական երեխաների hամար)։


Հասակը (սմ) մեկ տարեկանից մեծ երեխայի համար = 75 + (5X տարիների թիվը)։


Մարմնի զանգվածը (գ) մինչև մեկ տարեկան երեխայի համար 3250+(600 կամ 500x կյանքի ամիսների թվով), որտեղ 600-ն օգտագործում են երեխայի կյանքի աոաջին կես տարվա, իսկ 500-ը՝ երկրորդ կես տարվա համար։


Վերջին տասնամյակներում hատկապես պարզորոշ դարձան երեխաների ֆիզիկական զարգացման արագացած պրոցեսները՝ աքսելերացիան։ Այդ իսկ պատճառով էլ փոխվել են հասակի և մարմնի զանգվածի մոտավոր գնահատման էմպիրիկ բանաձևերը։


Քանի որ նշված բանաձևերը ներկայումս պատկերացում են տալիս միայն նորմայի ստորին սահմանների մասին, ուստի Ի.Մ. Վորոնցովն առաջարկել է ֆիզիկական զարգացման գնահատման համար հետևյալ բանաձևերը.


1.    Երեխաների հասակը կյանքի առաջին կես տարում՝ 50+30xn (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Երեխաների հասակը 7-12 ամսում՝ 64+ո (սմ), որտեղ՝ ո-ը կյանքի ամիսների թիվն է։ Թույլատրելի տատանումների սահմանը՝ ±4 սմ։


2.    Մարմնի զանգվածը երեխաների կյանքի առաջին տարում` 8200 գ (8400) = 6 ամսական երեխայի մարմնի զանգվածին։ Յուրաքանչյուր պակասող ամսվա համար — 800 գ։ Յուրաքանչյուր հաջորդող ամսվա համար` +400 գ: Թույլատրելի տատանումների սահմանը՝ 0 -6 ամս. ±1000 գ, 1-12 ամս ±1500 գ


3.    2-15 տարեկան երեխաների հասակը. 8 տարեկանում = 130 սմ։ Յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 7 սմ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա համար գումարվում է 5 սմ։ Տատանման սահմանները՝ 1-5 տարեկանում՝ ±6 սմ, 5-10 տարեկանում՝ ±9 սմ, 10-15 տարեկանում՝ ±10 սմ։


4.    Մարմնի զանգվածը 2-12 տարեկանում. մարմնի զանգվածը 5 տարեկանում = 19 կգ, յուրաքանչյուր պակասող տարվա համար հանվում է 2 կգ, յուրաքանչյուր հաջորդող տարվա համար գումարվում է 3 կգ։


5.    Մարմնի զանգվածը 12-14 տարեկան երեխաների մոտ՝ 5n հանած 20-ական կգ, որտեղ՝ ո-ը կյանքի տարիներն են։ Տատանման սահմանները՝ 1-5 տ.՝ ±3 կգ, 5-10 տ.՝ ±6 կգ, 10-15 տ.՝ ±10 կգ:


Երեխայի հասակի և մարմնի զանգվածի աճը տարիքային տարբեր շրջաններում տարբեր է։ Այսպես, կյանքի աոաջին 4 ամիսներին մարմնի երկարության և զանգվածի աճի միջին ինտենսիվություն է լինում, իսկ հաջորդ 4 ամիսները բնորոշվում են մարմնի երկարության ինտենսիվ աճով։ Սկզբնական շրջանում մարմնի զանգվածը չի փոփոխվում կամ էլ նույնիսկ փոքր-ինչ պակասում է և միայն առաջին տարվա երկրորդ եռամսյակի վերջում է նկատվում զանգվածի որոշ ավելացում։ Տարվա վերջին 4 ամիսները մարմնի երկարության ամենափոքր աճի և մարմնի զանգվածի ամենամեծ ավելացման շրջանն են։


Գաղթունի մասին


Նորածնի գանգի երկու կողմնային և ճակատոսկրերի միակցման տեղում գտնվում է շարակցահյուսվածքային թաղանթը՝ մեծ գաղտունը:
Նորածինների մեծ գաղտունի չափերը սովորաբար տատանվում են 1,5x2,0 սմ մինչև 2,8x4,0 սմ սահմաններում։ Որոշ նորածինների մոտ մեծ գաղտունը կարող է լինել և զգալիորեն փոքր՝ 0,5x1,0 սմ։ Երեխաների մեծ մասի մոտ մեծ գաղտունը փակվում է մեկ տարեկանում, որոշ դեպքերում՝ մինչև 1,5 տարեկանը։ Սակայն ներկայումս, ոչ hազվադեպ, այն փակվում է 6-7 ամսականում և նույնիսկ ավելի վաղ։ Վ.Ա. Տաբոլինը և համահեղինակները (1968) գտնում են, որ ըստ տարիքի գլխի նորմալ շրջագիծ ունեցող երեխաների մոտ մեծ գաղտունի վաղաժամ փակվելը չի փոխում գլխի հետագա աճի դինամիկան և ռախիտի կանխարգելման համար հակացուցում չէ։ Մեծ գաղտունի փոքր չափերով և գլխի փոքր շրջագծով երեխաների մոտ, կրծքավանդակի շրջագծի համեմատությամբ, հետագայում գլխի անբավարար մեծացումը կարող է անհանգստացնող նշան լինել՝ երեխայի նյարդահոգեկան թերզարգացման առումով։ Հեղինակների դիտարկումներում դա հանդիպել է միայն այն երեխաների մոտ, որոնք ծնվել են շնչահեղձությամբ և ունեցել են գլխուղեղային արյունազեղման երևույթներ։


Փոքր (ծոծրակային) գաղտունը (կողմնային և ծոծրակային ոսկրերի միջև) հասուն նորածինների մեծ մասի մոտ ծնվելիս կամ փակ է լինում կամ էլ փոքր չափեր է ունենում։ Բոլոր առողջ երեխաների կյանքի առաջին 2-3 ամիսներին փոքր գաղտունը փակվում է;


Ինչպե՞ս գնահատել մինչև 1 տարեկան երեխաների ներդաշնակ զարգացումը


Որոշ հեղինակներ երեխաների ներդաշնակ զարգացումը գնահատելու համար առաջարկում են որոշել մարմնի զանգվածի և կրծքավանդակի համապատասխանությունն ըստ հասակի։ Հասակի, մարմնի զանգվածի և կրծքավանդակի շրջագծի հարաբերությամբ ֆիզիկական զարգացման գնահատականը տալու այդ փորձն ըստ էության ճիշտ է, քանի որ մարմինը իրոք ծավալային հասկացողություն է, այսինքն՝ եռաչափ է։ Գիտնականները վաղուց են նշել ֆիզիկական զարգացման գնահատման ժամանակ մարմնի զանգվածը հասակի հետ համեմատելու անլիարժեքությունը։ Իրոք, լայն կրծքավանդակ ու հենք ունեցող երկու տարբեր երեխաներ միևնույն հասակն ու միևնույն զանգվածն են ունենում, չնայած նրանցից մեկն ունի նիհար, իսկ մյուսը՝ գերսնված տեսք։ Այդ պատճառով էլ բազմաթիվ փորձեր են կատարվել` գտնելու երեխաների ֆիզիկական զարգացումը բնորոշող ավելի ամբողջական հատկանիշներ, (քան հասակն ու մարմնի զանգվածը), որտեղ հաշվի են առնվում և համեմատվում մարմնի մի քանի չափանիշները, ինչպես նաև գրաֆիկորեն պատկերվում են զարգացումը բնութագրող որոշ երևույթներ։


Ըստ Լ,.Դ. Զայացի (1975), Վ.Դ. Կրավչիկի, Տ.Մ. Գլիբինայի (1975) առանձնացվում են հետևյալ ձևաբանական տեսակները.


—    նորմալ (բոլոր չափերի օպտիմալ հարաբերություն),
—    թերհաս (կոնքի, կրծքավանդակի և հասակի թերչափերի դեպքում),
—    ասթենիկ (կոնքի և կրծքավանդակի թերչափերի և հաճախ բարձր հասակի դեպքում),
—    ընդհանուր գերազանցող (կոնքի, կրծքավանդակի և հասակի մեծացած չափերի դեպքում),
—    բրախիսկելիա (կոնքի և կրծքավանդակի գերչափերի, հասակի թեր կամ նորմալ չափերի դեպքում),
—    ինտերսեքսուալ կամ ատլետիկ (կրծքավանդակի գերզարգացումն անկախ հասակից, կոնքի թերչափերի դեպքում)
—    այլ (միայն կոնքի կամ կրծքավանդակի թեր կամ գերչափերի դեպքում, տարբեր զուգորդություններով)։

 

Ի՞նչ է աքսելերացիան


«Աքսելերացիա» (լատիներեն acceleration — արագացում բառից) տերմինը 1935 թ. առաջարկել Է գերմանացի բժիշկ Կոխը։ Աքսելերացիան արտահայտում Է վերջին հարյուրամյակի ընթացքում երեխաների տարիքային զարգացման արագացած պրոցեսը: Ներկայումս այդ տերմինը սովորաբար գործածվում Է մարդու արագացած անհատական զարգացման երևույթն արտահայտելու համար (հասակի աճ, սեռական հասունացում, հոգեկան արագ զարգացում և այլն)։


Համաձայն Յու.Ե. Վելտիշչևի և Գ.Ս. Գրաչյովայի (1979), աքսելերացիայի հիմնական արտահայտությունները կարելի Է համարել՝ ներկայիս նորածինների մարմնի մեծ երկարությունն ու մեծ զանգվածը անցյալ դարի և մեր դարի 20-30-ական թվականների նորածինների նույն ցուցանիշների համեմատությամբ,


—     առաջին ատամների ավելի վաղ ծկթումը,


—    կրծքի երեխայի մարմնի զանգվածի և երկարության միջին բարձր ցուցանիշները՝ դարասկզբի նույն տարիքի երեխաների համեմատությամբ,


—     նախադպրոցական և դպրոցական տարիքում մարմնի զանգվածի և երկարության ավելի վաղ ավելացումը,


—    մշտական ատամների ավելի վաղ ծկթումը (անցյալ դարի երեխաների համեմատությամբ՝ մեկ տարի ավելի շուտ),


—    նախորդ սերնդի համեմատությամբ ներկա սերնդի մարմնի ավելի մեծ երկարությունը։ Վերջին 100 տարիների ընթացքում անչափահասների հասակն ավելացել է միջին հաշվով 15-20 սմ,


—    աոաջին դաշտանի զգալիորեն վաղ հայտնվելը։ Ամփոփիչ տվյալներով յուրաքանչյուր 10 տարի դաշտանի սկսման ժամկետն արագանում է 4-6 ամսով։ Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրներում և ԱՄՆ-ում դաշտանի սկսման միջին ժամկետը՝ 12-13 տարեկանն է (50 տարի առաջ՝ 15-16 տարեկանն էր)։ Նկատվում է տղաների ավելի վաղ սեռական հասունացում 0,5-2 տարով)։

 

 

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի  Alina, աղջիկների գլխի շրջագիծը 8 ամսեկանում 40,7-46 սմ է: Անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

17.01.2015

Հարգելի Gohar Galstyan,11 ամսեկան հասակում աղջիկ երեխաների քաշը նորմայում տատանվում է 9.2-10.5 կգ սահմաններում:Այժմ անհանգստանալու կարիք չկա:Փորձեք հավելյալ սնունդ տալ,օրինակ շիլաներ,թեթև ապուրներ:Եթե կնկատեք քաշի նվազում,կամ քաշի շատ քիչ ավելացում,ապա հարկավոր է դիմել մանկաբույժի:

gohar galstyan

23.12.2014

barev tzez es mi harc unem,axchiks 11 amsekan e cnvela 3.900 g hima kshrum e 9.5 kg chgitem da normal e te che,, uxaki lav chi utum axorjak chuni inch karox em anel?,naxapes shnorhakalutiun

Մեդ-Պրակտիկ

21.12.2014

Հարգելի Հրանուշ, անհանգստանալու կարիք այժմ չկա: 7200գ, 7400գ քաշը 6 ամսական երեխաների համար նորմալ քաշ է ( նորման 6600-9000գ ): Փորձեք բացի կաթից տալ նաև շիլաներ, թեթև ապուրներ: Միգուցե տրված սնունդը մի փոքր քիչ է և չի բավարարում երեխաների ֆիզիկական պահանջներին: Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար հղում, որոնք կօգնեն ավելի ճիշտ կազմակերպել երեխաների սնուցումը.
https://www.med-practic.com/arm/70/12779/article.more.html
https://www.med-practic.com/arm/70/12787/article.more.html
https://www.med-practic.com/arm/70/12782/article.more.html

Նարինե

10.12.2014

Barev dzez, im txan 5 amsakan e,na cnvel 3.500 kg hasak@ 51 sm,ayjm 9.500 kg , isk hasak@ 69 sm, glxi shrjagic@ 45 sm,gitem vor tariqin chi hamapatasxanum, xndrum em aseq ardyoq petq e avel qashi ev glxi shrjagci hamar anhangstanam,mankabuyj@ vochinch chi asum,snvum e bacarapes krcqi katov,talis em nayev D vitamin.Naxapes shnorhakal em.

Alina

08.12.2014

barev dzez im axjik@ 8 amsekan e glxi chaps 41cm e.xndrum em asek 41cm normal e te mtahogvelu kariq ka? naxapes shnorhakal em

Հրանուշ

12.11.2014

բարև Ձեզ, մի հարց ունեմ, ես զույգ երեխաների մայր եմ՝ աղջիկ, տղա, ովքեր ծնվել են վաղահաս՝ փոքր քաշով՝ 2250, 2040:Արդեն 6 ամսական են, հավելյալ սննդով կերեկրվելուց հետո նիհարել են: Նախքան հավելյալ սնունդ ընդունելը աղջիկս կշռում էր 7700 այժմ՝ 7200, տղաս 8000 այժմ՝ 7400 գրամ, հետաքրքիր է ինչը կարող է առիթ լինել: նախքան հավելյալ սնունդը միշտ կերեկրվել են արհեստական կաթնախառնուրդով՝ հիփփ-ով, հիմա օրը երկու անգամ կովի կաթ են խմում ՝ ջրով նոսրացված:

Մեդ-Պրակտիկ

08.09.2014

Հարգելի SUSANNA, ըստ ծնված քաշի՝ քիչ հետ է մնում: Սակայն, եթե հաշվի առնենք, որ ծնվել է մեծ քաշով և այն, որ ամռան ամիսներին երեխաները հակված են ավելի պակաս քաշ հավաքելու, ապա այս պահին անհանգստանալու առիթ չկա: Շարունակեք հետևել, եթե շոգերն անցնելուց հետո քաշի ավելացում չի նկատվի, նաև սննդի ընդունման իրական պակաս կնկատեք, դիմեք մանկաբույժի խորհրդատվության:

Մեդ-Պրակտիկ

07.09.2014

Հարգելի Syuzi, ստորև ներկայացնում ենք երեխայի գլխի չափերի փոփոխությունը՝ ըստ ամիսների.

SUSANNA

01.09.2014

Barev dzes, im poqrik@ 11AMSAKAN E utum e grete amen inch,bayc lav chi chaxanum- cnvel e 4kilogram, isk hima 8,750 gram e. Xndrum em asaceq da normal e,te dimenq masnageti? Naxapes shnorhakalutyun.

Syuzi

29.08.2014

Barev dzez,xndrum em im harcin patasxaneq..erexas 6 ams. e,glxi shrjagic@ 43 sm e..ardyoq tariqin anhamapatasxan e?anhangstanalu arit ka?erexayis mot aneninch normal e,normal snvum e,nstum e,dzig kangnum e...

Մեդ-Պրակտիկ

08.08.2014

Հարգելի Հրանուշ, պուլսացիա ասվածը դա գլխուղեղը սնուցող և երեխայի գաղտունի հատվածով անցնող զարկերակի պատերի տատանումներն են արյան հոսքի ժամանակ: Իսկ կալցիումի դեֆիցիտի ժամանակ, այո, կարող է փոքրիկի մոտ առատ քրտնարտադրություն լինել: Առողջ եղեք: 

Հրանուշ

06.08.2014

Շնորհակալ եմ պատասխանի համար: Արդեն դիմել ենք բժշկի և նեյրոսոնոգրաֆիայի արդյունքում պարզվեց որ լայնացում կա և պուլսացիա, ճիշտն ասաց տղայիս մոտ նկատվում է նաև առատ քրտնարտադրություն: Դեռ մանկաբույժի մոտ չեք գնացել, բայց մտածում եմ կալցիի պակա է: Մի հարց. Պուլսացիա ասվածն ինչ է և ինչ վտանգավորություն ունի: Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

05.08.2014

Հարգելի Հրանուշ, անհանգստանալու ոչ մի առիթ չունեք, դա նորմալ երևույթ է: Այդ գաղտունների հաշվին է տեղի ունենում երեխայի գլխի աճը: Երեխայի մեծանալուն զուգահեռ գաղտունը սկսում է ոսկրանալ: Իսկ այն, որ շնչառական ակտի հետ գաղտունը շարժվում է, դա ևս անհանգստանալու առիթ չէ: Եթե ակնհայտ գաղթունի չափերը մեծ են, դիմեք մանկաբույժի խորհրդատվության:

Հրանուշ

04.08.2014

Բարև Ձեզ, ներեցեք, մի հարց. Երեխաս 3 ամսական է, (ընդ որում` զույգ) երեխայի գաղտունը համեմատաբար մեծ է, օրվա ընթացքում լինում է շատ փափուկ և երբեմն շնչելիս շարժվում է: Արդյոք կարող է վտանգավոր լինել և ինչի հետ է կապված: Շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

12.04.2014

Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:

Roza

04.04.2014

Barev Dzez. Im txan 11 amsakan e, amen inch talis em vor uti bayc vat e utum u qashn el cher avelacel ays amis. Inq@ shat ashxuyj erexa e, ardyoq kariq ka anhangstanalu vor qashov et e mnacel?

VARDIK

30.03.2014

HARGELI BZHISHK IM BALIK@ARDEN 2 TAREKAN E,AXORZHAK@ LAV E,AMEN INCH UTUM E,SAKAYN SHAT NIHAR E,CHICHVAKRUTYAN HETAZOTUTYUN@ PARZEC VOR ASICITOZ TESAKI CHICHU UNI,NSHANAKVAC DEX@ XMEC BAYC KXANQI MEJ CHICHU CHGTA,CHICHVI AYD TESAK@ ANZEN ACHQOV TESANELI E,EV ARDYOQ VTANGAVOR E.NAXAPES SHNORHAKALUTYUN...

Մեդ-Պրակտիկ

10.05.2013

Հարգելի Վարդիկ, բարև Ձեզ, Ձեր նկարագրածում չկա երեխայի ֆիզիկական և նյարդա-հոգեկան զարգացման խնդիր, կա սոցիալական խնդիր, այսինքն, երեխայի հանդեպ պետք է փոխել մեծերի վերաբերմունքը` երեխային պետք չէ ստիպելով կերակրել, մանավանդ, որ դրա խնդիրը չկա, թողնել սովածանա և ինքն անպայման հաճույքով կուտի։ Աստիճանաբար սովորեցնել ժամանակաին քնել, քնելուց առաջ ակտիվ խաղեր չկազմակերպել։ Հարկավոր է հնարավորինս շուտ կարգավորել քնի և սննդի հարցը, քանի որ ուշացնելու դեպքում իսկապես խնդիր կդառնա Ձեր և երեխայի հոգեկան առողջության համար։։

VARDIK

09.05.2013

IM BALIK@ 1 TAREKAN E SHAT ASXUYJH U ANHANGIST EREX E,CHASHIKNER@ UTECNUM EM HAMOZELOV,TE GISHER@ TE CEREK@ VAT E QNUM,SAKAYN QASH@ EV HASAK@ LIOVIN HAMAPATASXANUM EN IR TARIQIN ...MITE ANHANGSTANALU KARIQ KA?

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ